ն.

ՄԱԳԼԵՄ ՄԱԳԼՑԵՄ ՄԱԳԼՑՏԵՄ գրի եւ ՄԱՔԼԵԼ. ὁνυχίζω ungue noto, vellico. Մագլօք կամ եղնգամբք հարկանել եւ վիրաւորել. ցտել. կռիւ ոտից ամ ձեռաց գտանել. ճանկել, ճանկռտել.

Մագլեն զողոքիչն (տղայք). (Վրք. հց. ՟Ի՟Զ։)

Երբեմն մաքլեն, եւ երբեմն զձեռն ձգեն՝ զմուրուացն կախեն. (Եփր. զղջ.։)

Որպէս ոք ի բարձրաւանդակս ինչ ելեալ ամրացեալ՝ չանկանիցի ումեք ի բուռն, որ աստի ի վեր մագլիցեն. (Ոսկ. փիլիպ. ՟Գ։)

Ընթացեալ մատակ առիւծ մի, եւ ճիրանամբքն մագլցէր զկողս նորա. (Ճ. ՟Ա.։)

Խզեն (կանայք ի վերայ մեռելոց) զհերս իւրեանց, եւ մագլցտեն (տպ. մագըլցեն) զծնօտս՝ վէրս գործելով յերեսս իւրեանց. (Ոսկ. յհ. ՟Բ. 16։)